Մատչելիության հղումներ

Էրդողան. Թուրքիան պետք է հիշի և հպարտանա օսմանյան տիրապետության ժամանակաշրջանի փառքով


Ռեջեփ Էրդողան
Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի քաղաքացիներին կոչ է արել մոռացության չմատնել Թուրքիայի պետականության ակունքները, այդ թվում՝ 600 տարի շարունակված Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը: Նա ասել է, որ Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության շարունակությունն է:

«Yildiz» (Աստղ) պալատում շաբաթ օրը ելույթ ունենալով օսմանյան վերջին տիրակալ Աբդուլհամիդ Երկրորդի մահվան 100-րդ տարելիցի միջոցառմանը՝ Էրդողանն ասել է. - «Որոշակի ուժեր երկար ժամանակ հնարավորինս արել են, որ Թուրքիայի բնակիչների ամբողջ սերունդներ մոռանան օսմանյան տիրապետության ժամանակաշրջանը: Քաղաքացիներին փորձել են համոզել, որ Թուրքիայի պատմությունը սկսվում է 1923 թվականից, երբ հռչակվել է Հանրապետությունը: Համառորեն փորձել են մեզ կտրել մեր արմատներից և հինավուրց արժեքներից»:

Նա ասել, որ երեք աշխարհամասերի վրա տարածված օսմանյան պետության փառավոր պատմությունն անտեսելը անթույլատրելի է:

«Օսմանյան պետությունը կարևոր դեր է ունեցել ամբողջ մարդկության համար և մենք դա պետք է հիշենք և հպարտանանք», - ըստ «Անադոլու» գործակալության ասել է Ռեջեփթ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG