Թուրքական օդուժը Սիրիայում՝ Աֆրինի շրջանում, ռազմական ուղղաթիռ է կորցրել:
«Բոլորովին վերջերս մեր ուղղաթիռներից մեկը խոցվել է: Նման բաներ պատահում են, մենք պատերազմի մեջ ենք, կարող է ուղղաթիռ կորցնենք, բայց նրանք դրա համար գին կվճարեն»,- այսօր ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպմանը:
Թուրքական ռազմական ուղղաթիռ խոցելու լուրը հաստատել է քրդական «ժողովրդական պաշտպանության ուժերի» մամուլի խոսնակ Մուստաֆա Բալին:
Անցած հունվարից Թուրքիան քրդական զինված ջոկատների դեմ ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի տարածքում: