Մատչելիության հղումներ

Հաքերային հարձակում Օլիմպիական խաղերի վրա


Փհենչհանի Չմեռային օլիմպիական խաղերի սերվերներն ու WiFi համակարգը հաքերային հարձակման են ենթարկվել: Հարձակումը կատարվել է Օլիմպիական խաղերի բացման հանդիսությունից 45 րոպե առաջ: Այս մասին հաղորդում է Associates Press գործակալությունը՝ վկայակոչելով Օլիմպիական խաղերի կազմկոմիտեին:

Հաքերային հարձակման հետևանքով Օլիմպիադայի մամուլի կենտրոնի թվային հեռուստատեսության աշխատանքը խաթարվել էր: Կազմակերպիչները անջատել էին սերվերները ավելի մեծ ներգործությունից խուսափելու համար, այդ ընթացքում Օլիմպիադայի կայքը չէր բացվում, այն վերականգնվել է տեղական ժամանակով այսօր առավոտյան ութին:

Կազմակերպիչները կարողացել են 15 ժամվա ընթացքում կարգի բերել ամբողջ համակարգը:

Օլիմպիական խաղերի մամուլի խոսնակ Նենսի Պարկը ասել է, որ հաքերային հարձակումը ազդեցություն չի թողել խաղերի բացման հանդիսության, մրցումների, ինչպես նաև մարզիկների և հանդիսատեսի անվտանգության վրա: Նա հայտնել է, որ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը և կիբերանվտանգության թիմը հետաքննություն են սկսել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG