Մատչելիության հղումներ

2018 թվականը «շատ հագեցած է լինելու» Ճարտարապետության թանգարան֊ինստիտուտի համար


Ճարտարապետության թանգարան֊ինստիտուտում այս տարի կբացվի Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետի ՝ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150-ամայկին նվիրված ցուցահանդեսը:

«Այս տարի մենք շատ կարևոր գործեր ունենք անելու։ Առաջինը՝ Քաջազնունու 150֊ամյակը, երկրորդը՝ Նիկողայոս Բունիաթյանի՝ Երևանի առաջին գլխավոր ճարտարապետի 140֊ամյակը, Երևանի 2800֊ամյակը, Երևանի գլխավոր ճարտարապետները ցուցահանդես ենք ուզում անել, հետո՝ Պետերբուրգում պետք է անենք շատ մեծ ցուցահանդես՝ հայկական միջնադարյան ճարտարապետությունը», ֊ «Ազատության» հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Անուշ Տեր֊Մինասյանը:

Թանգարանի հիմնախնդիրներից Տեր֊Մինասյանը մատնանշեց ֆինանսական խնդիրները, քանի որ միշտ բազմաթիվ պլաններ ունեն, որոնք ֆինանսավորում են պահանջում։ ֊ «Բարեբախտաբար Քաղաքաշինության պետական կոմիտեն մեր մեջքին կանգնած է և մենք շատ երջանիկ ենք, որ նախագահը ճարտարապետ է՝ Նարեկ Սարգսյանը։ Նա հասկանում է, թե ինչ է ճարտարապետության թանգարանը և պետք է աջակցել», ֊ հավելեց նա։

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտը հիմնադրվել է 1990 թվականին: 2016 թվականից այն կրում է Ալեքսանդր Թամանյանի անունը: Ուշագրավ է, որ թանգարանը մշտապես իր այցելուներին է ներկայանում ոչ միայն թարմացվող ցուցադրությամբ, այլև գրքերի շնորհանդեսներով, ճարտարապետական նախագծերի մրցույթներով:

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG