Մատչելիության հղումներ

Սիրիայում իսրայելական կործանիչ է խոցվել


Խոցված F-16֊ի բեկորները իսրայելական Հարդուֆ գյուղի մոտակայքում, 10-ը փետրվարի, 2018
Խոցված F-16֊ի բեկորները իսրայելական Հարդուֆ գյուղի մոտակայքում, 10-ը փետրվարի, 2018

Սիրիայում իսրայելական F-16 ռազմական օդանավ է խոցվել այն բանից հետո, երբ այն հարված է հասցրել «իրանական դիրքերին», այսպիսով պատասխանելով իսրայելական տարածում առանց թույլտվության դրոնով թռիչք իրականացնելուն։ Այս մասին հայտարարել են իսրայելական զինված ուժերը։

Իսրայելական կողմը նաև տեղեկացնում է, որ խոցված կործանիչն ընկել է Իսրայելի հյուսիսային տարածքում, անձնակազմի երկու օդաչուները հայտնաբերվել են և տեղափոխվել հոսպիտալ, նրանց վիճակը կայուն է։

«Իսրայելի Զինված ուժերը թիրախավորել էին Սիրիայում գտնվող Իրանական ղեկավարման համակարգերը, որտեղից կառավարվել է Իսրայելի տարածք մուտք գործած դրոնը», ֊ ասել է Իսրայելի Զինված ուժերի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը։ ֊ «Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կատաղի կրակ են բացել, մեկ F16 ընկել է Իսրայելում, օդաչուներին վտանգ չի սպառնում», ֊ Թվիթերում գրել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG