Մատչելիության հղումներ

Փետրվարի 16-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ


Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 16-ին ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այդ մասին հաղորդում է Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունը:

Արտահերթ նիստը, որի օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծն է, հիշեցնենք, նախաձեռնել է ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, որին հաջողվել է հավաքել 29 պատգամավորների ստորագրություններ՝ պահանջվող 27-ի փոխարեն: Նախաձեռնությունը, ընդդիմադիրների պնդմամբ, թանկացումները կանխելու, հարկային բեռը թեթևացնելու նպատակ ունի։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG