Մատչելիության հղումներ

Փենսը հանդիպել է Հյուսիսային Կորեայի բռնապետությունից փախած մի խումբ մարդկանց հետ


ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Հարավային Կորեայում հանդիպել է Հյուսիսային Կորեայի ռեժիմից փախած մի խումբ մարդկանց հետ, որոնց թվում նաև հաշմանդամ կա: Փենսը նրանց գովաբանել է խիզախության համար:

«Մենք շատ շնորհակալ ենք ձեր ներկայության և ձեր խիզախության համար: Սա մեր երկրորդ այցն է Հարավային Կորեա, կնոջս և ինձ համար պատիվ է՝ հանդիպել Հյուսիսային Կորեայի բռնապետությունից փախած տղամարդկանց և կանանց հետ, լսել ձեր պատմությունները, և վստահ եղեք՝ դրանք այսօր կլսի ամբողջ աշխարհը», - հանդիպմանը ասել է Փենսը:

Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերում Փենսը գլխավորում է ԱՄՆ-ի պատվիրակությունը: Նա Հարավային Կորեա է ժամանել փետրվարի 8-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG