Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայում մեկնարկեց Օլիմպիական խաղերի բացման հանդիսությունը


Հարավային Կորեա - Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, Փհենչհան, 9-ը փետրվարի, 2018թ․

Հարավային Կորեայում, Փհենչհանի նորակառույց մարզադաշտում ընթանում է ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր տոնակատարությունը:

Ժամեր առաջ Փհենչհանում անցկացված արտագնա նիստում Սպորտի արբիտրաժային դատարանը մերժեց ռուսաստանցի 45 մարզիկների հայցը, այդպիսով չթույլատրելով նրանց մասնակցել Օլիմպիական խաղերին:

Դոպինգային սկանդալների պատճառով Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը Փհենչհանի Օլիմպիական խաղերին արգելված է, սակայն 169 մարզիկներ, որոնք խթանիչներ չեն օգտագործել, չեզոք դրոշի ներքո խաղերին մասնակցելու թույլտվություն են ստացել:

Օլիմպիական խաղերի բացմանը արարողությունը անցկացվում է Փհենչհանում 58 միլիոն դոլարով կառուցված նոր մարզադաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG