Բուրչուլաձեի փաստաբան Սոսո Բարաթաշվիլին վրացական «Առաջին ալիք»-ին ասել է, որ աշխարհում հայտնի օպերային երգիչը մի քանի օր առաջ է ժամանել Վրաստան և պատրաստ է փետրվարի 9-ին դատախազությունում պատասխանել քննիչների հարցերին՝ կապված իր հիմնադրամի գործունեության հետ:
Ոչ-կառավարական մի կազմակերպության դիմումի հիման վրա դատախազությունը հետաքննում է Բուրչուլաձեի «Իավնանա» հիմնադրամի միջոցները վատնելու հարցը: