Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հանդիպում է «Ելք» խմբակցության հետ


«Ելք» խմբակցության պատգամավորները ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Այսօր կեսօրին մոտ Ազգային ժողովում մեկնարկեց իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորների հետ:

Հիշեցնենք, ավելի վաղ «Ելք»-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ հանդիպումը չի փոխելու իրենց դիրքորոշումը, և խմբակցությունը Հայաստանի նախագահի ընտրություններում դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը:

Հայաստանի չորրորդ նախագահին խորհրդարանը ընտրելու է մարտի 2-ին: Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ ցանկություն հայտնելով մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հանրության լայն շրջանակների, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, սփյուռքահայության ներկայացուցիչների հետ:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG