Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը վաղը կհանդիպի «Ելք» խմբակցության հետ


«Ելք» խմբակցության պատգամավորները ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վաղը Ազգային ժողովում կհանդիպի ընդդիմադիր «Ելք» դաշինքի խմբակցության հետ: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Միաժամանակ, նա վերահաստատեց, որ այդ հանդիպումը չի փոխելու իրենց դիրքորոշումը, և «Ելք»-ը դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը:

«Լսելու ենք նրա տեսլականը, թե նախագահի պաշտոնում նա ինչպես է պատկերացնում իր գործունեությունը և Հայաստանի ընթացքը այս համակարգում, այսօրվա մարտահրավերների շրջանակներում»», - ասաց Մարուքյանը:

Հայաստանի չորրորդ նախագահին խորհրդարանը ընտրելու է մարտի 2-ին: Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ ցանկություն հայտնելով մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հանրության լայն շրջանակների, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, սփյուռքահայության ներկայացուցիչների հետ:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG