Մատչելիության հղումներ

Պակիստանում պահանջում են չգովազդել Վալենտինի օրը


Պակիստան - Խանութպանը վաճառքի է պատրաստում Վալենտինի օրվան նվիրված հուշանվերները, Փեշավար, 7-ը փետրվարի, 2018թ.
Պակիստան - Խանութպանը վաճառքի է պատրաստում Վալենտինի օրվան նվիրված հուշանվերները, Փեշավար, 7-ը փետրվարի, 2018թ.

Պակիստանում էլեկտրոնային մամուլի գործունեությունը կարգավորող պետական վարչությունը հեռուստա- և ռադիոկայաններին նախազգուշացրել է Վալենտինի օրվա գովազդի անթույլատրելիության մասին:

Մեկ տարի առաջ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Գերագույն դատարանն արգելել է հանրային վայրերում Սուրբ Վալենտինի օրվան նվիրված միջոցառումների անցկացումը:

2016 թվականին Պակիստանի նախագահ Մամնուն Հուսայնը ժողովրդին կոչ է արել չնշել Սուրբ Վալենտինի օրը, քանի որ այն ոչ թե մահմեդական, այլ արևմտյան ավանդույթ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG