Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսով քննարկել են Սիրիայի հարցը


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը, Անկարա, 11-ը դեկտեմբերի, 2017թ.
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը, Անկարա, 11-ը դեկտեմբերի, 2017թ.

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը պայմանավորվել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ապահովել երկու երկրների զինված ուժերի և անվտանգության ծառայությունների համագործակցությունը:

Կրեմլի փոխանցմամբ, նախագահներն այդ հարցն այսօր հեռախոսով են քննարկել: Պուտինը և Էրդողանը մասնավորապես անդրադարձել են Աֆրինում և Իդլիբում ստեղծված կացությանը:

Բացի այդ, երկու նախագահները քննարկել են Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի գագաթնաժողով կազմակերպելու հնարավորությունը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ այդօրինակ հանդիպումը հնարավոր է, սակայն դրա անցկացման ժամկետի վերաբերյալ որոշում դեռ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG