Մատչելիության հղումներ

«Ենի Ազերբայջան»-ը Իլհամ Ալիևին առաջադրեց նախագահի թեկնածու


«Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարը, Բաքու, 8-ը փետրվարի, 2018թ.
«Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարը, Բաքու, 8-ը փետրվարի, 2018թ.

Ադրբեջանում իշխող կուսակցությունը՝ «Ենի Ազերբայջան»-ը, Բաքվում այսօր տեղի ունեցած համագումարում գործող նախագահ Իլհամ Ալիևին առաջադրել է ապրիլի 11-ին նշանակված արտահերթ ընտրություններում նախագահության թեկնածու:

Ալիևը փետրվարի 5-ին արձակել է հրամանագիր, որի համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված հերթական ընտրությունների փոխարեն ապրիլի 11-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ:

Ալիևն իր որոշման վերաբերյալ պարզաբանում չի ներկայացրել, սակայն նախագահի վարչակազմը հայտարարել է, որ այն լիովին համապատասխանում է Ադրբեջանի Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի պահանջներին:

Նախագահի խորհրդական Ալի Հասանովի փոխանցմամբ, այս տարի ավելի ուշ նախատեսված են արտաքին և ներքին մի շարք կարևոր միջոցառումներ, ուստի արտահերթ ընտրությունների դեպքում դրանք չեն ազդի այդ միջոցառումների անցկացման վրա:

Ադրբեջանի Սահմանադրությունը լրամշակվել է 2016 թվականի վիճահարույց հանրաքվեով և նախագահին ընձեռում է արտահերթ ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև առանց սահմանափակումների առաջադրվելու իրավունք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG