Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայում «մտադրություն չունեն» Օլիմպիադայի ժամանակ հանդիպել ԱՄՆ պաշտոնյաների հետ


Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Ռի Յոնգ-հո, արխիվ

Հյուսիսային Կորեան որևէ մտադրություն չունի հանդիպել Միացյալ Նահանգների պաշտոնյաների հետ Հարավային Կորեայում վաղը մեկնարկող ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ: Այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը: «Մենք երբևէ չենք աղերսել ԱՄՆ-ի հետ երկխոսության համար և երբեք դա չենք անի», - ասել է նա:

Նշենք, որ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելու է նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը, որն ավելի վաղ Հյուսիսային Կորեայի կառավարությանը աշխարհի ամենաբռնապետական ռեժիմ էր անվանել:

Փենսը երեկ Ճապոնիայում ասել է, որ շուտով Միացյալ Նահանգները նոր, խիստ պատժամիջոցներ կսահմանի Հյուսիսային Կորեայի դեմ՝ ստիպելու, որ Փհենյանը հրաժարվի իր միջուկային ծրագրերից և բալիստիկ հրթիռների փորձարկումներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG