Մատչելիության հղումներ

ԵՄ հանձնակատարը Սերբիային հորդորում է դժվարին բարեփոխումներ իրականացնել


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի (աջից) և ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի համատեղ ասուլիսը Բելգրադում, 7-ը փետրվարի, 2018թ․

Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հորդորել է «դժվարին բարեփոխումներ» իրականացնել Սերբիայում և նորմալ հարաբերություններ հաստատել Կոսովոյի հետ՝ 2025 թվականին եվրոպական դաշինքին միանալու համար:

Հանը իր ուղևորությունը սկսել է Սերբիայից և Չեռնոգորիայից:

Եվրամիության նոր ռազմավարությունն անդամակցության հեռանկար է առաջարկում Բալկանյան երկրներին՝ ըստ այդմ ԵՄ-ին անդամակցության հստակ հեռանկար տալով Ալբանիային, Բոսնիա և Հերցեգովինային, Կոսովոյին, Մակեդոնիային, Չեռնոգորիային և Սերբիային:

«Սերբիայի ԵՄ հեռանկարը իրատեսական է, և երկիրը հնարավորություն ունի կառչել դրանից: Բարեփոխումները կլինեն կոշտ, քանի որ Եվրամիությանն անդամակցությունը հեշտ ճանապարհ չէ», - հայտարարել է Եվրամիության հանձնակատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG