Մատչելիության հղումներ

Փենս. Միացյալ Նահանգները նոր, խիստ պատժամիջոցներ է հայտարարելու Հյուսիսային Կորեայի դեմ


ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Ճապոնիայում այսօր ասել է, որ շուտով Միացյալ Նահանգները նոր, խիստ պատժամիջոցներ կհայտարարի Հյուսիսային Կորեայի դեմ՝ ստիպելու որ Փհենյանը հրաժարվի իր միջուկային ծրագրերից և բալիստիկ հրթիռների փորձարկումներից:

Փենսը խոսել է Ճապոնիայի վարչապետ Սինզո Աբեի հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսւոմ: ԱՄՆ-ի փոխնախագահը վերահաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը, ասելով որ «Հյուսիսային Կորեայի հարցում բոլոր տարբերակները սեղանի վրա են»:

Հինգշաբաթի օրը Մայք Փենսը Ճապոնիայից մեկնելու է Հարավային Կորեա, ձմեռային օլիմպիկան խաղերին նա գլխավորում է ԱՄՆ-ի պատվիրակությունը:

Հարավային Կորեայում Փենսի գտնվելու օրերին այնտեղ է լինելու նաև Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը: Փհենյանի պատվիրակությունը գլխավորում է երկրի պաշտոնական ղեկավար Կիմ Յոնգ Նամը: Չնայած նրա դիրքը ձևական բնույթ ունի, այնուամենայնիվ 1950-53 թվականների կորեական պատերազմից հետո նա ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ Հյուսիսային Կորեայից ժամանում է Հարավային Կորեա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG