Մատչելիության հղումներ

“SpaceX”-ը հաջողությամբ իրականացրել է “Falcon Heavy” հրթիռակրի արձակումը


Իլոն Մասկ
Իլոն Մասկ

“SpaceX” ընկերությունը հաջողությամբ իրականացրել է գերծանր “Falcon Heavy” հրթիռակրի արձակումը Ֆլորիդայում գտնվող Քենեդու անվան տիեզերական կենտրոնից:

Հրթիռակրի արձակումը մեկնարկել է 00:40 Երևանի ժամանակով: Այն տիեզերք է հասցրել “SpaceX” ընկերության հիմնադիր Իլոն Մասկի անձնական Tesla Roadster մեքենան, որի ղեկին նստած է եղել սկաֆանդրով մանեկենը:

“Falcon Heavy”-ն բաղկացած է միմյանց հետ կապակցված հրթիռներից: Երեք արագացման բլոկներից երկուսը հաջող վայրէջք են կատարել նախատեսված վայրերում: Երրորդը՝ ընկել է օվկիանոս:

Ի սկզբանե Իլոն Մասկը հաջող թռիչքի հավանականությունը գնահատում էր 50\50:

“Falcon Heavy”-ի արձակումը Մարս մոլորակը գաղութացնելու ծրագրի միջնական փուլն է: Մինչև «Կարմիր մոլորակը» Մասկի հրթիռը կարող է հասցնել շուրջ 17 տոննա բեռ, իսկ մինչև Երկիր մոլորակի ուղեծիրը՝ 64 տոննա:

“Falcon Heavy”-ի թեստային թռիչքը գնահատվում է 90 միլիոն դոլար: Դա մոտ երկու անգամ էժան է, քան նմանատիպ “Delta 4 Heavy” հրթիռի արձակումը: Ընդ որում, վերջինիս հզորությունը երկու անգամ պակաս է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG