Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում իսլամիստ զինյալները դատապարտվեցին ազատազրկման


Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Հյուսիսային Կովկասում՝ Ինգուշեթիայում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունեցող 9 զինյալ դատապարտվել են 5-ից մինչև 19 տարվա ազատազրկման: Հյուսիսային Կովկասի զինվորական դատարանը փետրվարի 6-ին նրանց մեղավոր է ճանաչել տարածաշրջանում ահաբեկչական հարձակումներ պլանավորելու, կազմակերպելու և իրականացնելու մեջ:

Հյուսիսային Կովկասի առավելապես մահմեդաբնակ տարածաշրջանում հաճախ են հարձակումներ կատարվում իրավապահների, ոստիկանների, պետական պաշտոնյաների, կամ չափավոր մահմեդականների դեմ: 2015 թվականի հունիսին ինտերնետում տեղադրված տեսանյութի միջոցով Հյուսիսային Կովկասի իսլամիստ զինյալներն իրենց հավատարմությունն էին հայտնել «Իսլամական պետությանը» և դրա առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG