Մատչելիության հղումներ

Բաշար ալ-Ասադի իշխանությունը բողոքում է Իսրայելի ավիահարվածների դեմ


Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ փետրվարի 7-ին իսրայելական ռազմական օդանավերը Լիբանանի օդային տարածքից հրթիռակոծել են Դամասկոսի մոտ գտնվող սիրիական բանակի դիրքերը: Սիրիայի պետական հեռուստաընկերությամբ տարածված հայտարարությունն ավիահարվածները բնորոշել է որպես «Իսրայելի նոր ագրեսիա», առանց ներկայացնելու հարվածների հետևանքները:

Վերջին մեկ ամսվա ընթացքում սա Բաշար ալ-Ասադի իշխանության հղած երկրորդ մեղադրանքն է Իսրայելի դեմ: Հունվարի 9-ին ևս Դամասկոսը Իսրայելին մեղադրել էր իր տարածքը հրթիռակոծելու մեջ:

Փետրվարի 7-ին Իսրայելի հասցրած ավիահարվածները հաջորդեցին ՄԱԿ-ի պատերազմական հանցագործությունների հարցերով փորձագետների հայտարարությանը: Նախօրեին նրանք ասել էին, որ ուսումնասիրում են Բաշար ալ-Ասադի զորքերի կողմից ապստամբների հսկողության տակ գտնվող քաղաքների խաղաղ բնակիչների դեմ քիմիական նյութեր կիրառելու մասին բազմաթիվ հաղորդագրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG