Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի պատվիրակությունները ժամանում են Հարավային Կորեայի օլիմպիական խաղերին


Հյուսիսային Կորեայից ավելի քան 200 երկրպագուներ, այսօր հատելով ռազմականացված սահմանը, ժամանել են Հարավային Կորեա: Նրանք 280 հոգանոց պատվիրակության մասն են կազմում, որը գլխավորում է Հյուսիսային Կորեայի սպորտի նախարար Կիմ Իր Գուկը:

Ինչպես հաղորդվում է, սպորտի երկրպագուները ենթադրաբար խիստ ընտրության միջով են անցել՝ ստուգվել է նրանց և ընտանիքի անդամների կենսագրությունը, հայացքներն ու իշխող Աշխատավորական կուսակցության հանդեպ հավատարմությունը:

Հարավային Կորեայի պաշտոնյաները հայտնում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Յոնգը, ևս ժամանելու է Հարավային Կորեա՝ դիտելու փետրվարի 9-ին կայանալիք օլիմպիական խաղերի բացման հանդիսությունը: Նրան ուղեկցելու են Հյուսիսային Կորեայի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մինչ այս, Հյուսիսային Կորեայից արդեն 46 հոգանոց պատվիրակություն էր ժամանել Հարավային Կորեա՝ այդ թվում 22 մարզիկներ: Հարավային Կորեայում նաև երկու համերգով հանդես են գալու Հյուսիսային Կորեայի երաժիշտները:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն ասել է, թե թույլ չեն տա, որ Փհենյանը օլիմպիական խաղերն օգտագործի քարոզչական նպատակներով, միաժամանակ չբացառելով շփումները Հյուսիսային Կորեայի պատվիրակության պաշտոնյաների հետ: Մայք Փենսը, ով հիմա գտնվում է Ճապոնիայում, Հարավային Կորեա է մեկնելու փետրվարի 8-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG