Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի տնային կալանքը չի երկարաձգվի. Լուցենկո


Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն երեկ հայտարարել է, թե Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի տնային կալանքը չի երկարաձգվի:

«Սաակաշվիլին վերջապես սկսել է ներկայանալ հարցաքննություններին, այնպես որ, երբ նրա նկատմամբ սահմանված կալանքի ժամկետը լրանա, այն կրկին չենք երկարաձգի», ֊ ասել է Լուցենկոն։

Հիշեցնենք, հունվարի 26֊ին Կիևի Վերաքննիչ դատարանը տնային կալանք էր սահմանել Սաակաշվիլիի նկատմամբ՝ գիշերը ժամը 10֊ից մինչև առավոտյան 7֊ը: Սաակաշվիլիին նաև արգելվել էր հեռանալ Կիևից առանց դատարանի կամ դատախազության թույլտվության:

Ուկրաինայի իշխանությունները մեղադրում են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի առաջնորդած «հանցավոր խմբի հետ համագործակցելու մեջ», ինչպես նաև պնդում են, թե Սաակաշվիլիի կողմից բողոքի ցույցերի կազմակերպումը Ռուսաստանի դավադրությունն է Ուկրաինայի իշխանությունների դեմ:

Սաակաշվիլին հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG