Մատչելիության հղումներ

Լեհաստանի նախագահը ստորագրեց «Հոլոքոստի վերաբերյալ» վիճահարույց օրենքը


Լեհաստան - Վիճահարույց օրենքը ստորագրելու՝ նախագահին ուղղված կոչով հանրահավաք Վարշավայում, 5-ը փետրվարի, 2018թ․

Լեհաստանի նախագահ ԱՆջեյ Դուդան երեկ ստորագրեց «Հոլոքոստի վերաբերյալ» վիճահարույց օրենքը:

Այն առավելագույնը երեք տարվա ազատազրկում է սահմանում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի՝ Լեհաստանում տեղակայված համակենտրոնացման ճամբարները «լեհական մահվան ճամբարներ» անվանելու, ինչպես նաև լեհերին կամ Լեհաստանին նացիստական Գերմանիայի իրականացրած ցեղասպանության մեջ մեղադրելու հրապարակային հայտարարությունների համար։

Միացյալ Նահանգները և Իսրայելը խստորեն քննադատել են օրենքը: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, թե այս օրենքը վատ ազդեցություն կունենա խոսքի ազատության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG