Մատչելիության հղումներ

Լոնդոնի դատարանն ուժի մեջ թողեց Ասանժի ձերբակալության օրդերը


Ջուլիան Ասանժ, արխիվ
Ջուլիան Ասանժ, արխիվ

Լոնդոնի դատարանն այօր կայացրած որոշմամբ ուժի մեջ է թողել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության օրդերը: Այսպիսով՝ Ասանժին նախկինի պես ձերբակալություն է սպառնում, եթե նա որոշի լքել բրիտանական մայրաքաղաքում գտնվող Էկվադորի դեսպանատան շենքը:

Ավելի վաղ՝ 2017 թվականի մայիսին Շվեդիայի դատախազությունը կարճել էր Ասանժի դեմ շուրջ 8 տարվա վաղեմություն ունեցող՝ բռնաբարության մեղադրանքով քրեական գործը: Արդեն 6 տարի Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանած Ասանժը չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ գործը որակելով քաղաքական:

Աղմկահարույց կայքի հիմնադրին ձերբակալելու որոշում է կայացվել դատարանին չենթարկվելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG