Մատչելիության հղումներ

Գյուղնախարարությունը խորհուրդ է տալիս խաղողի այգիներում սկսել վաղ այգեբացը


Խաղողի բերքահավաք Հայաստանում, արխիվ
Խաղողի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Հայաստանում այս ամիս գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ, մասնավորապես` այգեգործներին խորհուրդ է տրվում սկսել խաղողի այգիների այգեբացը, ասված է գյուղատնտեսության նախարարության հաղորդագրությունում:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` այգեբացի աշխատանքները պետք է սկսել առավոտյան և ավարտել մինչև ժամը 15-ը․ այս դեպքում խաղողի վազերը ենթարկվում են կլիմայավարժեցման և պաշտպանվում են ցրտահարության վտանգից:

Անկախ բարձր ջերմաստիճանից՝ խորհուրդ չի տրվում սկսել խաղողի վազերի էտը, նշում է գյուղնախարարությունը, խոստանալով ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր փոփոխությունների դեպքում լրացուցիչ ցուցումներ ու խորհուրդներ տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG