Մատչելիության հղումներ

Զոհերով ՃՏՊ-երի զգալի մասը տեղի են ունենում արագության ռեժիմի խախտման հետևանքով. ՃՈ պետի տեղակալ


Ոստիկանությունն այլընտրանք չունի և պետք է կիրառի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքը։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, նշելով՝ զոհերով ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը տեղի են ունենում արագության ռեժիմի խախտման հետևանքով։

«2018-ի ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը և այդ վիճակագրության վերլուծությունը ցույց են տալիս, որ զոհերով ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը տեղի են ունենում արագության ռեժիմի խախտման հետևանքով։ Բացի այդ, մեր նախորդ ուսումնասիրություններն էլ ցույց էին տվել, որ եթե կան լուսանկարահանող արագաչափ սարքեր, որոնք ստատիկ են, նշված արագաչափերի տիրույթում տրանսպորտային պատահարներ տեղի չեն ունենում, այսինքն՝ վարորդները պահպանում են երթևեկության կանոնները նշված հատվածում, սակայն դրանից դուրս՝ գերազանցում են արագությունը, և պատահարներն արդեն դուրս են այդ արագաչափ սարքերի տիրույթից։ Սրանով պայմանավորված որոշում կայացվեց, որպեսզի կիրառվեն այս սարքերը, քանի որ սրանք շարժական են, կարող են տեղադրվել ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ և կանխարգելել ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացումը», - ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը։

Խաչատրյանը նշեց՝ Ճանապարհային ոստիկանության նպատակն է, որպեսզի վարորդները երթևեկության կանոնները պահպանեն բոլոր ճանապարհահատվածներում։

Նշենք, որ շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքերը կկիրառվեն փետրվարի 8-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG