Մատչելիության հղումներ

Վրաստանի դատախազությունը դատարանին միջնորդել է թույլ տալ ուսուցիչ Չաբուքի արտահանձնումը Թուրքիային


Մուստաֆա Էմրե Չաբուք, արխիվ
Մուստաֆա Էմրե Չաբուք, արխիվ

Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ միջնորդելով թույլատրել Թուրքիային արտահանձնել ուսուցիչ Մուստաֆա Էմրե Չաբուքին, ով ձերբակալվել է 2017 թվականի հունիսին:

Թբիլիսիում ժամանակին գործող Դեմիրելի մասնավոր դպրոցի նախկին կառավարչի դեմ Թուրքիայում մեղադրանք է առաջադրված գյուլենական շարժմանը աջակցելու մեջ:

2016-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետևում, հիշեցնենք, թուրքական իշխանությունները Միացյալ Նահանգներում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին են տեսնում։ Գյուլենի հարյուրավոր համախոհներ գտնվում են ճաղերի ետևում, իսկ նրա անվան հետ կապվող կազմակերպությունները Թուրքիայում հռչակվել են ահաբեկչական կազմակերպություններ։

Ավելի վաղ պաշտոնական Անկարայի պահանջով Վրաստանում փակվել են Գյուլենի անվան հետ կապվող երկու ուսումնական հաստատություններ՝ այդ թվում Չաբուքի ղեկավարած դպրոցը: 2017-ի հուլիսին Եվրախորհրդարանը կոչ էր արել Վրաստանի իշխանություններին Չաբուքին չարտահանձնել Թուրքիային: Ուսուցչի ձերբակալությունը բողոքի ալիք էր բարձրացրել նաև վրացական հանրության շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG