Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը հաստատում են՝ կպահպանեն միջուկային զինանոցի սահմանափակման 2010-ի համաձայնագիրը


Չեխիա - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկու երկրների միջուկային զինանոցների սահմանափակման մասին համաձայնագրի ստորագրումից հետո, Պրահա, 8-ը ապրիլի, 2010թ․
Չեխիա - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկու երկրների միջուկային զինանոցների սահմանափակման մասին համաձայնագրի ստորագրումից հետո, Պրահա, 8-ը ապրիլի, 2010թ․

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ռուսաստանը հայտարարել են, որ կատարում են երկու երկրների միջուկային զինանոցները սահմանափակող 2010 թվականի համաձայնագիրը։

Այս համաձայնագրին հավատարիմ մնալը և այն պահպանելը հաստատելու վերջնաժամկետ էր սահմանված փետրվարի 5-ը։ Փաստաթուղթը սահմանափակում է յուրաքանչյուր կողմի ռազմավարական միջուկային մարտագլխիկների թիվը մինչև 1,550, իսկ տեղակայված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներինը և ռազմավարական ռմբակոծիչներինը՝ մինչև 700:

ԱՄՆ Պետդեպարտամենտը երեկ հայտարարել է, որ Վաշինգտոնը կատարել է իր պարտավորությունները։ Պայմանագրին հավատարիմ մնալը «ծայրահեղ կարևոր է այն ժամանակ, երբ [երկու երկրների միջև] վստահությունը նվազել է, իսկ հաշվարկներում սխալվելու և թյուրըմբռնման վտանգը՝ ավելացել», - հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Հիթեր Նաուերթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG