Նիդերլանդների արտգործնախարարությունը Թուրքիայից հետ է կանչում իր դեսպանին, որին շուրջ մեկ տարի առաջ արգելվեց մտնել այդ երկրի տարածք։
Կողմերի միջև դիվանագիտական սկանդալ էր ծագել անցյալ տարեսկիզբին, երբ Նիդերլանդները հրաժարվել էր վիզաներ տրամադրել թուրք պաշտոնյաներին, ովքեր ցանկանում էին Սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ քարոզչություն իրականացնել Նիդերլանդներում ապրող ծագումով թուրքերի շրջանում։
Ի պատասխան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հոլանդացիներին համեմատել էր նացիստների հետ, պահանջել ներողություն խնդրել և խոստացել ամենակոշտ ձևով պատասխանել Նիդերլանդներին։ Այդ քայլերից մեկը դարձավ հոլանդացի դեսպանին Թուրքիա մտնելու արգելքը։