Առնվազն 23 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ չորս երեխա, Դամասկոսի մերձակայքում Արևելյան Ղութայում կառավարական օդուժի իրականացրած ռմբահարման արդյունքում։ Այդ մասին հայտնում է Լոնդոնում տեղակայված սիրիական դիտարանը։
Աղբյուրի տվյալներով՝ առնվազն 70 հոգի վնասվածքներ են ստացել։
Սիրիական կառավարական զորքի կողմից շրջափակված Արևելյան Ղութայում տարբեր գնահատականներով 400 հազար մարդ է ապրում։