Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը Լոնդոնում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Արմեն Սարգսյան, արխիվ

Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան, Հանրապետական կուսակցության կողմից որպես Հայաստանի 4-րդ նախագահ թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Հիշեցնելով, որ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկն ընդունելուց առաջ կարևորել էր տարբեր շրջանակների, այդ թվում՝ սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումները՝ «Արմենպրես»-ը նշում է, որ ՄԹ հայ համայնքի ներկայացուցիչների հետ Արմեն Սարգսյանի հանդիպումը «պատահական չէր, քանի որ երկար տարիներ հենց այս համայնքի անհատներն են տարբեր առիթներով շփվել և համագործակցել Արմեն Սարգսյանի հետ»։

Հանդիպմանն Արմեն Սարգսյանն ասել է, որ իրեն վստահված բարձր պատասխանատվությունը ստանձնելուց առաջ անհրաժեշտ էր խորհրդակցել այս մեծ հայկական ընտանիքի հետ, ինչպիսին է բրիտանահայ համայնքը։

Իր ելութում նա կարևորել է առավել ժողովրդավարական երկիր կառուցելու և երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում Հայաստանի քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, Հայաստան-Սփյուռք կապերի առավել խորացումն ու ամրապնդումը։

Իր խոսքի ավարտից հետո Արմեն Սարգսյանը լսել է նաև ներկաների կարծիքները, մտահոգություններն ու հուզող հարցերը։

Շատերն իրենց խոսքում նշեցել են, որ թե՛ մարդկային և թե՛ մասնագիտական առումներով վերջինս լիովին կարող է այդ պաշտոնում լավագույնս դրսևորել իրեն, իսկ առկա լայն կապերն ու հնարավորությունները ծառայեցնել ի շահ Հայրենիքի։

«Բրիտանական հողում բնակվող հայկական մեծ ընտանիքն իր զորակցությունը հայտնեց Արմեն Սարգսյանին և կոչ արեց նրան ի գործ անցնել և միասնական ուժերով առաջ տանել հանուն Հայրենիքի բարօրության տարվող անչափ ծանր, բայց և՝ պատվելի աշխատանքը», - նշում է «Արմենպրեսը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG