Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Փարիզի ահաբեկչությունների հիմնական կասկածյալի դատավարությունը


Սալահ Աբդեսլամի այս լուսանկարը տարածվել էր բելգիական ոստիկանության կողմից, արխիվ
Սալահ Աբդեսլամի այս լուսանկարը տարածվել էր բելգիական ոստիկանության կողմից, արխիվ

Այսօր Բելգիայում մեկնարկում է Փարիզում 2015 թվականին տեղի ունեցած ահաբեկչությունների գլխավոր կասկածյալի դատավարությունը: Սալահ Աբդեսլամը ձերբակալությունից հետո առաջին անգամ է հանրությանը ներկայանալու: Ֆրանսիական և բելգիական ոստիկանությունը նրան որոնել է շուրջ 4 ամիս:

Փարիզում 2015 թվականի նոյեմբերի 13-ին «Բատակլան» համերգասրահում, ազգային մարզադադաշտում և ռեստորանում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: 2016 թվականի մարտին նույն այդ խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել նաև Բրյուսելի ահաբեկչության համար, որի հետևանքով 32 մարդ էր զոհվել:

28-ամյա Սալահ Աբդեսլամը մինչ օրս պահվում էր Փարիզի ոստիկանական մեկուսարանում: Կարգադրիչները մշտապես հետևել են նրան, որպեսզի թույլ չտան վերջինիս ինքնասպանություն գործել: Դատական լսումներին մասնակցելու համար Աբդեսլամը տեղափոխվել է Ֆրանսիայի հյուսիսային սահմաններին գտնվող խիստ վերահսկվող մի բանտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG