Ազգությամբ ուզբեկ անկախ լրագրող Դիլմուրոդ Սաիդովն ազատ է արձակվել դատավճռի հրապարակումից 9 տարի անց: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության, նա գրում էր երկրում տիրող կոռուպցիայի մասին, մասնավորապես, բարձրաձայնելով Սամարղանդի շրջանի ֆերմերների իրավունքների խախտումները:
56-ամյա լրագրողը մեղավոր էր ճանաչվել մի շարք հանցանքներում (այդ թվում՝ մեքենայության, փաստաթղթերի կեղծում և այլն) և դատապարտվել 12 տարվա ազատազրկման: 2009 թվականին Սաիդովի դատավճռի հրապարակումից հետոավտովթարի հետևանքով մահացել էր նրա 34-ամյա կինը և 5-ամյա դուստրը: