Մատչելիության հղումներ

Առատ ձյունն «աննախադեպ իրավիճակ» է ստեղծել Մոսկվայում


Մոսկվա, 4-ը փետրվարի, 2018 թ․
Մոսկվա, 4-ը փետրվարի, 2018 թ․

Մոսկվայում և Մոսկովյան շրջանում ձյան ուժեղ տեղումները խաթարել են տրանսպորտի տեղաշարժը: Ռուսաստանի մայրաքաղաքի հիմնական մայրուղիների վրա աննախադեպ խցանումներ են արձանագրվել, հաղորդվում է նաև հանրային տրանսպորտի աշխատանքի բարդությունների մասին:

Մոսկվայի քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ ձյունմաքրման աշխատանքներին մասնակցում են ոչ միայն կոմունալ ծառայությունների աշխատակիցները, այլև զինվորականներ: Փողոց է դուրս բերվել ողջ տեխնիկան, Մոսկվայի քաղաքապետարանն իրավիճակը գնահատել է աննախադեպ:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ մոսկովյան օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան հարյուր թռիչք: Նախօրեին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ձյան ուժեղ տեղումների հետևանքով մեկ հոգի մահացել է, 5 հոգի վնասվածքներ են ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG