Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն Ադրբեջանում հանդիպել է փախստականների հետ


Էնդրյու Շեֆեր, արխիվ
Էնդրյու Շեֆեր, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Մասազըր համայնքում հանդիպել է փախստականների հետ և ծանոթացել նրանց բնակության պայմաններին։

Ըստ ադրբեջանական APA գործակալության, ամերիկացի համանախագահին ուղեկցել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, Միլի Մեջլիսի պատգամավոր Էլման Մամեդովը և մի խումբ այլ պաշտոնյաներ։

Հիշեցնենք՝ համանախագահ Էնդրյու Շեֆերը Ադրբեջան է ժամանել փետրվարի 3-ին։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները փետրվարի 6-ից 7-ը հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի իշխանությունների հետ։

Բաքվից հետո` փետրվարի 8-ից 9-ը, համանախագահները Կլինեն Երևանում, ապա կուղևորվեն Ստեփանակերտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG