Մատչելիության հղումներ

Սիրիայի ընդդիմադիր զինյալները պնդում են, որ ռուսական Су-25 են խոցել


Սիրիա - Ռուսական Су-25 օդանավը Հմեյմին ռազմակայանում, արխիվ
Սիրիա - Ռուսական Су-25 օդանավը Հմեյմին ռազմակայանում, արխիվ

Սիրիայի զինված ընդդիմությունը պնդում է, թե ռուսական Су-25 ռազմական օդանավ է խոցել և գերեվարել ողջ մնացած ռուսաստանցի օդաչուին:

Ռուսաստանի զինվորականները հրաժարվում են մեկնաբանել այսօր երեկոյան տարածված այս հաղորդագրությունը, սակայն ռուսական РБК գործակալությունը վկայակոչել է ՌԴ պաշտպանության նախարարության անանուն աղբյուրը, որը հաստատել է, որ Սիրիայի տարածքում ռուսական օդանավ է խոցվել:

Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել սիրիական զինված ընդդիմության կողմից վերահսկվող տարածքում՝ Իդլիբ քաղաքի մերձակայքում: Առայժմ հստակ չէ, թե ապստամբների հատկապես որ խմբավորումն է ներգրավված:

2015 թվականի սեպտեմբերից Ռուսաստանը ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայում՝ ի պաշտպանություն նախագահ Բաշար Ասադի:

Су-25-ը մեկտեղանի գրոհային ինքնաթիռ է, որը օդային աջակցություն է ապահովում ցամաքային զորքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG