Մատչելիության հղումներ

Թիլերսոնը Մեքսիկայի իշխանություններին կոչ է անում աչալուրջ լինել ընտրությունների ժամանակ


Մեքսիկա - ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ժամանում է Մեխիկո, 1-ը փետրվարի, 2018թ․
Մեքսիկա - ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ժամանում է Մեխիկո, 1-ը փետրվարի, 2018թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հարևան Մեքսիկայի իշխանություններին կոչ է արել մանրակրկիտ հետևել երկրում սպասվող ընտրություններին՝ այդ գործընթացին Ռուսաստանի միջամտության հնարավորության պատճառով:

«Ձեզ կարող եմ ասել միայն, որ մենք գիտենք՝ Ռուսաստանը իր մատնահետքերն է թողել աշխարհի մի շարք երկրներում», - հայտարարել է Թիլերսոնը երեկ Մեխիկոյում, որը Լատինական Ամերիկա նրա ուղևորության առաջին կանգառն է:

Հունվարի սկզբներին Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերը հայտարարել էր, թե Ռուսաստանի իշխանությունները «բարդ ջանքերի» են դիմում Մեքսիկայում հուլիսին անցկացվելիք նախագահական ընտրությունների վրա ազդելու համար:

Հարցումների համաձայն՝ Մեքսիկայի նախագահական ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսերն ունի Մեխիկոյի նախկին քաղաքապետ, ձախակողմյան ուժերի ներկայացուցիչ Մանուել Լոպես Օբրադորը, ով Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին ՄըքՄասթերի հայտարարությունից հետո հերքել է պնդումները, թե Կրեմլը կարող է աջակցել իր նախընտրական արշավին:

Ամերիկյան հատուկ ծառայությունները ենթադրում են, որ Մոսկվան կարող էր միջամտել 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին հօգուտ Դոնալդ Թրամփի՝ Հիլարի Քլինթոնի հնարավոր հաղթանակը կանխելու նպատակով:

Ռուսաստանին ընտրական գործընթացների վրա ազդելու մեջ փորձերի են մեղադրում նաև Իտալիան, Ֆինլանդիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ երկրներ: Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG