Մատչելիության հղումներ

Հրաձգություն Իտալիայի Մաչերատա քաղաքում․ տուժել է առնվազն վեց մարդ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Իտալիայի Մաչերատա քաղաքում անհայտ անձը կամ անձինք մեքենայից կրակ են բացել, որի հետևանքով առնվազն վեց մարդ է տուժել, նրանցից չորսը գտնվում են ծանր վիճակում:

Ոստիկանությունը հայտնում է, որ թիրախավորվածները աֆրիկացի միգրանտներ են:

Տեղական Rai հեռուստաընկերության տվյալներով՝ հրաձգության ենթադրյալ հեղինակը ձերբակալվել է, հաղորդվում է, որ կասկածյալը սպիտակամորթ իտալացի է:

ВВС-ի փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի մի քանի հատվածներում, ներառյալ՝ քաղաքի երկաթուղային կայարանի տարածքում:

Միջադեպի կապակցությամբ քաղաքային իշխանությունները բնակիչներին կոչ են արել մնալ իրենց բնակարաններում, չլքել աշխատանքի վայրն ու դպրոցները: Հանրային տրանսպորտը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG