Մատչելիության հղումներ

Իսպանիան ԱՄՆ-ին արտահանձնեց կիբերհանցագործության մեջ մեղադրվող ռուսաստանցուն


Իսպանիա - Պյոտր Լևաշովը Մադրիդի դատարանում, հուլիս, 2017թ․

Իսպանիայի ոստիկանությունը ԱՄՆ-ին արտահանձնեց ռուսաստանցի ծրագրավորող Պյոտր Լևաշովին, ով մեղադրվում է կիբերհանցագործությունների մեջ:

Գործով առաջին լսումների ժամանակ ծրագրավորողը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Լևաշովին ձերբակալել են անցյալ տարվա ապրիլին Բարսելոնայում: Նա մեղադրվում է մի շարք ծանր հանցանքներում՝ այդ թվում օգտատերերի անձնական տվյալների հավաքագրման, համաշխարհային ցանցում վիրուսային ծրագրեր տարածելու մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է ավելի քան 50 տարվա ազատազրկում:

Անցյալ տարվա օգոստոսին Ռուսաստանում Լևաշովին հեռակա կարգով մեղադրանք են առաջադրել Սանկտ Պետերբուրգի բուժհիմնարկներից մեկի կայքի վրա հարձակման և այն արգելափակելու համար՝ խափանման միջոց ընտրելով կալանքը և հետախուզում հայտարարելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG