Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դատապարտում է Իրանում 29 կանանց ձերբակալությունը


Կանանց գլխաբաց բողոքի ակցիաները Իրանում, հունվար, 2018թ․
Կանանց գլխաբաց բողոքի ակցիաները Իրանում, հունվար, 2018թ․

ԱՄՆ-ը դատապարտում է Իրանում առնվազն 29 կանանց ձերբակալությունը գլխաշորը հանելու համար: Պաշտոնական Վաշինգտոնը ընդգծում է, որ գլխաշոր կրելու պարտադրանքի դեմ կանայք բողոքել են՝ իրացնելով մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները:

Երեկվա հայտարարության մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը ընդգծել է․ - «Մարդիկ պետք է ազատ լինեն ընտրելու, թե ինչ հագուստ կրեն, և դավանելու իրենց հավատքը ինչպես իրենք են ուզում: Այդ ընտրությունից անհատներին զրկելը վնաս է հասցնում նրանց ինքնավարությանը և արժանապատվությանը»:

Իրանի ոստիկանությունը նախօրեին հայտնել էր, որ 29 կանանց է ձերբակալել, որոնք հանել էին իրենց գլխաշորը բողոքի ցույցերի ժամանակ:

Մահմեդական օրենքի համաձայն՝ հասարակության մեջ կանայք պարտավոր են ծածկել իրենց դեմքը, վիզը և թաքցնել մազերը:

Գլխաշոր կրելու պարտադրանքի դեմ կանանց բողոքները Իրանում սկսվեցին դեկտեմբերի վերջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG