Մատչելիության հղումներ

Միջերկրական ծովում առնվազն 90 փախստական է խորտակվել


Փախստականների նավի մնացորդները Միջերկրական ծովում, արխիվ, 31 հունվարի, 2018թ.

Միջերկրական ծովում՝ Լիբիայի ափից ոչ հեռու, փախստականներին փոխադրող նավ է խորտակվել, ենթադրվում է, որ զոհվել է առնվազն 90 մարդ:

Այդ մասին հաղորդել է Միգրացիայի միջազգային գործակալությունը: Ծովի ալիքները ափ են հասցրել 10-ը դիակ, զոհերից 8-ը պակիստանցի են, 2-ը լիբիացի:

Երկու փախստական կարողացել են լողալով հասնել ափ, ևս մեկին փրկել են Միջերկրականի այդ շրջանում հայտնված ձկնորսները: Ենթադրվում է, որ զոհերի մեծ մասը պակիստանցիներ են, ինչպես նաև լիբիացիներ:

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը բազմից հորդորել է չփորձել Լիբիայից Եվրոպա հասնել Միջերկրական ծովով, քանի որ այդ ուղին չափազանց վտանգավոր է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG