Մատչելիության հղումներ

Գերմանիայի «Մեծ կոալիցիայի» շուրջ համաձայնության վերջնաժամկետ է սահմանվել փետրվարի 4-ը


Գերմանիայի կանցլեր, Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Անգելա Մերկել և Սոցիալ-դեմոկրատակն կուսակցության ղեկավար Մարտին Շուլց, հունվար, 2018թ․
Գերմանիայի կանցլեր, Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Անգելա Մերկել և Սոցիալ-դեմոկրատակն կուսակցության ղեկավար Մարտին Շուլց, հունվար, 2018թ․

Գերմանիայի հիմնական կուսակցությունների ղեկավարները հայտարարում են, որ լավատեսորեն են տրամադրված «Մեծ կոալիցիա» ձևավորելու հարցում։

Կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Քրիստոնեա-սոցիալական միությունը և ձախակողմյան Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը այսօր նախատեսում են առանձին հանդիպումներ՝ պատրաստվելու բանակցությունների վերջնական փուլին:

Կողմերը համաձայնության հասնելու համար վերջնաժամկետ են սահմանել մինչև փետրվարի 4-ը ներառյալ: Նախատեսվում է, որ կոալիցիայում Մերկելը շարունակելու է պաշտոնավարել որպես կանցլեր:

Իշխող կուսակցության դիրքերը 2017 թվականի սեպտեմբերին անցկացված ընտրությունների արդյունքում թուլացան՝ առավելապես մեկ միլիոնից ավելի փախստականների առջև երկրի դռները բացելու քաղաքականության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG