Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ին մտահոգել է Սիրիայում ռեժիմի կողմից քլոր գազի կիրառման մասին հերթական հաղորդումը


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթ, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթ, արխիվ

Միացյալ Նահանգներին «ծայրաստիճան մտահոգել է» հերթական հաղորդումը, որ սիրիական ռեժիմը վերջերս քլոր գազ է կիրառել Արևելյան Գուտա շրջանում հարձակման ժամանակ՝ ահաբեկելու համար քաղաքացիական բնակչությանը: Այս մասին երեկ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը:

«Հաստատվելու դեպքում դա կլինի վերջին 30 օրերին երրորդ դեպքը Արևմտյան Գուտայում, որի մասին հաղորդվում է», - նշել է Նաուերթը Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Մենք քիմիական զենքի մասին հաղորդումներին շատ լուրջ ենք վերաբերվում և տեղում աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ քննելու դրանք», - ասել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Միաժամանակ, անանուն մնալ ցանկացած ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները Reuters լրատվական գործակալությանը փոխանցել են, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նորից ռազմական գործողություններ ձեռնարկել Սիրիայի կառավարական ուժերի դեմ՝ ետ պահելու նրանց քիմիական զենքի կիրառումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG