Մատչելիության հղումներ

Թիլերսոն․ Ռուսաստանի աճող ներկայությունը Արևմտյան կիսագնդում տագնապալի է


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռիքս Թիլերսոնը զգուշացրել է Արևմտյան կիսագնդի երկրներին տարածաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի «տագնապահարույց» գործողությունների վերաբերյալ և հորդորել է նրանց համագործակցել ԱՄՆ-ի հետ:

«Լատինական Ամերիկան կարիքը չունի նոր իմպերիալիստական ուժերի, որոնք ձգտում են միայն օգուտ քաղել սեփական ժողովրդի համար», - հայտարարել է Թիլերսոնը երեկ Տեքսասում՝ Մեքսիկա այցից առաջ:

Պետքարտուղարը նշել է, որ Ռուսաստանի «աճող ներկայությունը տարածաշրջանում տագնապալի է»: Նա շեշտել է, որ Մոսկվան «շարունակում է զենք և ռազմական տեխնիկա վաճառել ռեժիմներին, որոնք չեն կիսում կամ հարգում ժողովրդավարական արժեքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG