Մատչելիության հղումներ

Պետդեպի երրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյան թողնում է պաշտոնը «ոչ քաղաքական» պատճառներով


Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի երրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյան՝ քաղաքական հարցերով փոխպետքարտուղար Թոմ Շանոնը, հայտարարել է, թե թոշակի է անցնում անձնական, ոչ քաղաքական պատճառներով, հաղորդում է Associated Press գործակալությունը:

60֊ամյա Շենոնը ասել է, թե պաշտոնը կթողնի, հենց որ Սենատը հաստատի իր հետնորդի թեկնածությունը և վերջինս պատրաստ լինի անցնել աշխատանքի:

Պետդեպում աշխատանքի գրեթե 35 տարվա փորձ ունեցող Շենոնը ամենաբարձրաստիճան դիվանագետն էր, որ մնացել էր իր պաշտոնում նախորդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից հետո:

Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, թե խնդրել է նրան չհեռանալ՝ 35 տարվա փորձը չես կարող փոխարինել մեկ օրում, ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG