Մատչելիության հղումներ

«Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ-ն կօգնի արագորեն կյանքի կոչել ԼՂ կարգավորման շուրջ պայմանավորվածությունները». Լավրով


Անջելինո Ալֆանոն և Սերգեյ Լավրովը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ-ն կկարողանա օպերատիվ կերպով կյանքի կոչել ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ կառույցի գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Լավրովը նշել է, որ 2016 թվականի հունիսին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդները համաձայնել են ավելացնել դիտորդների թիվը շփման գծում:

«Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվել, կողմերը մոտ են կոնկրետ չափանիշների համաձայնեցմանը, և մենք ակնկալում ենք, որ ԵԱՀԿ-ն կօգնի արագորեն այն կյանքի կոչել», - ասել է նա:

Տարեսկզբից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Իտալիայի արտգործնախարարն էլ պնդել է, թե Մինսկի խումբը ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ ձևաչափը չէ:

«Մենք աջակցում ենք այն ամենին, ինչ անում է Մինսկի խումբը, միաժամանակ, չենք կարծում, որ սա միակ հնարավոր ձևաչափն է», - ասել է Անջելինո Ալֆանոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG