Մատչելիության հղումներ

Դատարանը Կիրովի նախկին նահանգապետին մեղավոր ճանաչեց կաշառառության մեջ


Ռուսաստան - Կիրովի նախկին նահանգապետ Նիկիտա Բելիխը դատարանում, Մոսկվա, հունվար, 2018թ․
Ռուսաստան - Կիրովի նախկին նահանգապետ Նիկիտա Բելիխը դատարանում, Մոսկվա, հունվար, 2018թ․

Մոսկովյան դատարանը մեղավոր ճանաչեց Կիրովի նախկին նահանգապետ, լիբերալ Նիկիտա Բելիխին՝ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար, պատժաչափը հայտնի կդառնա այսօր ավելի ուշ:

Մեղադրող կողմը պահանջել էր տասը տարվա ազատազրկում խիստ ռեժիմի գաղութում: Ըստ քրեական գործի, Բելիխը չորս տարվա ընթացքում ավելի քան 600 հազար եվրոյի կաշառք է վերցրել:

Նախկին նահանգապետը, սակայն, այս մեղադրանքները չի ընդունում և պնդում է, որ գործը սարքվել է հատուկ ծառայությունների կողմից:

Բելիխի ձերբակալությունը համակարգում էր Անվտանգության դաշնային ծառայության գեներալ Օլեգ Ֆեոկտիստովը, ով զբաղվում էր նաև Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար, կոռուպցիայի մեղադրանքով 8 տարվա ազատազրկման դատապարտված Ալեքսեյ Ուլյուկաևի գործով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG