Մատչելիության հղումներ

Լեհաստանը քրեականացնում է Հոլոքոսթին լեհերի մեղսակցության մասին պնդումները


Լեհաստան - Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի դարպասը, արխիվ

Լեհաստանի Սենատը հավանություն է տվել օրինագծին, որով յուրաքանյուր ոք, ով կպնդի, թե լեհերը մեղսակից են Հոլոքոսթին, կպատժվի տուգանքով կամ մինչև երեք տարվա ազատազրկմամբ:

Վիճահարույց օրինագիծն ընդունվել է ձայների 57 կողմ, 23 դեմ հարաբերակցությամբ, չնայած Միացյալ Նահանգներն ու Իսրայելը զգուշացրել էին՝ դա կսահմանափակի խոսքի ազատությունն ու գիտական հետազոտությունները:

Օրինագիծը, որը, ըստ աջակիցների, նպատակ ունի պաշտպանել Լեհաստանի հեղինակությունը, դեռ պետք է վավերացվի նախագահի կողմից. վերջինս ավելի վաղ հավանություն էր տվել փաստաթղթին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG