Մատչելիության հղումներ

ՌԴ երեք հետախուզական գործակալությունների ղեկավարները վերջին օրերին մեկնել են ԱՄՆ


Ռուսաստանի ԱՀԾ և ԱԴԾ տնօրեններ Սերգեյ Նարիշկին և Ալեքսանդր Բորտնիկով, արխիվ
Ռուսաստանի ԱՀԾ և ԱԴԾ տնօրեններ Սերգեյ Նարիշկին և Ալեքսանդր Բորտնիկով, արխիվ

Ռուսաստանի երեք առանցքային հետախուզական գործակալությունների ղեկավարները մեկնել են Միացյալ Նահանգներ վերջին օրերին, ինչը փորձագետները անսովոր են որակում՝ ռուս - ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին:

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանն ավելի վաղ հաստատել էր, որ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը վերջին օրերին Վաշինգտոնում հանդիպել է ամերիկացի պաշտոնյաների հետ՝ քննարկելու ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի և Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կորոբովի այցերի մասին չէր հաղորդվել:

The Washington Post-ի հաղորդմամբ` Բորտնիկովն ու Կորոբովը Նահանգներ են մեկնել անցած շաբաթ, Բորտնիկովը և Նարիշկինը հանդիպել են Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Փոմփեոյին: Թե ում հետ է հանդիպել գեներալ Կորոբովը` հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG