Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, պատվիրակությունն Ալմաթի քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Նախատեսված է նաև վարչապետի մասնակցությունը և ելույթը «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին: